Մարել են ընդհանուր 66 հա տարածքում բռնկված հրդեհները

Մարել են ընդհանուր 66 հա տարածքում բռնկված հրդեհները

Հունվարի 13-14-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

  • Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 5 հա, 1500 քմ, Ստեփանավան քաղաքում՝ 2000 քմ, Սարատովկա գյուղում՝ 60 հա,
  • Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 1 հա,
  • Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին՝ 300 քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 66 հա։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth