52 խորհրդատվություն, 4 ելք․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

52 խորհրդատվություն, 4 ելք․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

Հունվարի 8-13 ժամանակահատվածում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տվել 52 քաղաքացու:

Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 40 մարդ՝ 29 ծառայող, 10 ընտանիքի անդամ, 1 կենսաթոշակառու։ 20-ը ուղեգրվել են ստացիոնար բուժման։

Նշված ժամանակահատվածում, բժշկական ապահովման վարչության շտապ օգնության մեքենան մասնակցել է փրկարարների ստացած չորս կանչի սպասարկմանը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth