Քարինտակում հայտնաբերվել է զոհված քաղաքացիական անձի մարմին

Քարինտակում հայտնաբերվել է զոհված քաղաքացիական անձի մարմին

Որոնողական աշխատանքների ընթացքում Արցախի Քարինտակ գյուղում հայտնաբերվել է զոհված քաղաքացիական անձի մարմին: Այս մասին «Արմենպրեսին» տեղեկացրել է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Քարինտակցի 58-ամյա բնակչուհու՝ Ալվարդ Թովմասյանի աճյունը որոնողական խումբը   գտել է տան բակում: Հարազատները ճանաչել են զոհված կնոջ ինքնությունը։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հունվարի 13-ին որոնողական աշխատանքներ են իրականացվել նաև Թալիշի, Հադրութի և Մատաղիսի ուղղություններով, որտեղ  զոհվածների աճյուններ չեն հայտնաբերվել։ Առայսօր մարտական գործողությունների վայրերում հայտնաբերված զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց  թիվը 1230 է:Այսօր որոնումներ չեն իրականացվելու: Ադրբեջանական կողմը տեղեկացրել է, որ որոշ աշխատանքների պատճառով առայժմ հնարավոր չէ»,-հայտնել է Թադևոսյանը։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth