Հրդեհ անասնագոմում․ տուժածներ չկան

Հրդեհ անասնագոմում․ տուժածներ չկան

Հունվարի 13-ին, ժամը 12:34-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մխչյան գյուղի արագաչափի մոտակայքում գտնվող անասնագոմում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մխչյան գյուղի Ալավերդյան փողոցի տներից մեկին հարակից անասնագոմում:

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 12։53-ին, մարել՝ 13։33-ին։ Այրվել են անասնագոմում կուտակած վառելանյութը (8 խմ) և տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 17 քմ):

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth