Մարտակերտի դաշտային հոսպիտալում բուժօգնություն են ստացել ավելի քան 250 բնակիչ

Մարտակերտի դաշտային հոսպիտալում բուժօգնություն են ստացել ավելի քան 250 բնակիչ

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ռազմական բժիշկների արտագնա ստորաբաժանումները շարունակում են օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի տարբեր բնակավայրերի բնակիչներին:

Ռուս խաղաղապահները ստեղծել են բազմաֆունկցիոնալ բժշկական ստորաբաժանումներ Լեռնային Ղարաբաղի հեռավոր բնակելի տարածքներում ռազմական բժիշկների դաշտային աշխատանքներն ապահովելու համար: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: Ընդհանուր առմամբ օգնություն է ցուցաբերվել  Լեռնային Ղարաբաղի ավելի քան 1200 բնակչի, այդ թվում՝ 157 երեխայի:

Մարտակերտում տեղակայված դաշտային հոսպիտալում ռուս բժիշկներն օգնություն են ցույց տվել ավելի քան 250 բնակչի: Ռուս ռազմական բժիշկները շարունակում են իրենց գործունեությունը նաև Ստեփանակերտում տեղակայված դաշտային հոսպիտալում:

Արտագնա ստորաբաժանումներին դիմած բոլոր քաղաքացիները խորհրդատվություն են անցել թերապևտների, վիրաբույժների և այլ որակավորված մասնագետների մոտ՝ ստանալով անհրաժեշտ նշանակումներ:

Տեղի բնակիչների դիմումները որպես կանոն կապված են տարբեր քրոնիկական հիվանդությունների, ինչպես նաև սիրտ-անոթային և էնդոկրին համակարգի հիվանդությունների սրման հետ:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth