1 օրում 6 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է, 6-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ

1 օրում 6 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է, 6-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 1 մարդ զոհվել է, 6-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

Հունվարի 11-ին, ժամը 21.10-ին, 24-ամյա քաղաքացին բուժօգնության է դիմել հիվանդանոց և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է Երևանի 16-րդ թաղամասում՝ ինքնավթարի հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 12-ին, ժամը 14.00-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 12-ին, ժամը 20.00-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի և Բագրատունյաց փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Հունդայի» մակնիշի ավտոմեքենաներ, ապա «Հունդայի» ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 38-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 13-ին, ժամը 00.15-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար են բախվել «ԲՄՎ», «Մազդա» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշիի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 12-ին, ժամը 22.40-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում «Հոնդա Էլանտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 31-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth