Չորրորդ կորպուսում՝ հերթափոխ, երրորդ կորպուսում՝ ուսումնական վարժանքներ

Չորրորդ կորպուսում՝ հերթափոխ, երրորդ կորպուսում՝ ուսումնական վարժանքներ

4-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել է մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի հերթափոխ, հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ դիրքերի ավագներն ստուգել են զինծառայողների պատրաստության աստիճանը, առաջադրված խնդիրների իմացությունը, հրահանգավորել անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ: Չնայած եղանակային բարդ պայմաններին՝ զինծառայողները զգոն են և պատրաստ ցանկացած իրավիճակում կատարելու առաջադրված խնդիրները:

Կապի ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են ուսումնական վարժանքներ

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են նաև, որ մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները կատարելագործելու, մարտական խնդիրների կատարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով 3-րդ զորամիավորման N զորամասի կապի ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են ուսումնական վարժանքներ։ Բացազատվել են կապի հանգույցներ և շարժական կապի միջոցներ, իրականացվել վարժանքների ծրագրով նախատեսված այլ միջոցառումներ:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth