Հրդեհ ավտոմեքենայում. տուժածներ չկան

Հրդեհ ավտոմեքենայում. տուժածներ չկան

Դեկտեմբերի 16-ին, ժամը 21:15-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Իսակովի փողոցում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Toyota Ipsum» մակնիշի ավտոմեքենայում։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 21։38-ին, մարել՝ 21։59-ին։ Այրվել են ավտմեքենան, հարակից տան չորս պատուհանները և երկու օդորակիչ:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth