Ադրբեջանի կողմից խոցված ռուսական ուղղաթիռի զոհերի հիշատակի հուշատախտակ բացվեց Երասխում

Ադրբեջանի կողմից խոցված ռուսական ուղղաթիռի զոհերի հիշատակի հուշատախտակ բացվեց Երասխում

Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքում խոցված ռուսական ուղղաթիռի զոհերի հիշատակի հուշատախտակ բացվեց Երասխում: «Արմենպրեսի» փոխանցմամբ` նոյեմբերի 9-ին զոհված ռուս զինծառայողներին նվիրված հուշատախտակը տեղադրվել է «Խաղաղություն» հիմնադրամի կողմից:

«Հայ հազարավոր զինվորներին միացան նաև ռուս սպաները, որոնք նոյեմբերի 9-ին իրենց առաքելությամբ Հայաստանի օդային տարածքում էին: Ուզում եմ դատապարտել Ադրբեջանի այդ ահաբեկչական ակտը, որի ընթացքում Հայաստանի տարածքում խոցվեց ռուս խաղաղապահների ուղղաթիռը»,- հուշատախտակի բացման արարողության ընթացքում ասաց Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Տեղադրված հուշատախտակի փոխարեն հետագայում ուղղաթիռի ընկնելու վայրում հուշակոթող կկանգնեցվի:

Նոյեմբերի 9-ին` ժամը 18:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության տարածքից դյուրակիր շարժական զենիթահրթիռային համալիրից արձակված կրակից Հայաստանի Հանրապետության օդային տարածքում խոցվել է ռուսական Մի-24 ուղղաթիռ: Հարձակման արդյունքում անձնակազմի անդամներից երկուսը զոհվել են, մեկը` վիրավորվել:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth