132 խորհրդատվություն․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

132 խորհրդատվություն․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

Նոյեմբերի 27-դեկտեմբերի 4 ժամանակահատվածում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տվել 132 քաղաքացու:

Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 25 մարդ՝ 18 ծառայող, 7 ընտանիքի անդամ։ 22-ը ուղեգրվել են ստացիոնար բուժման։

Հոկտեմբեր ամսվա համեմատ բուժվարչություն դիմած մարդկանց քանակն ավելացել է 51-ով, կամ 70 տոկոսով, իսկ ստացոնար բուժհաստատություններ ուղեգրվածներին քանակն ավելացել է 35- ով՝ 50 տոկոսով:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth