Ռուս փրկարարները վերականգնում են Մարտակերտի բազմաբնակարան շենքերը
Նոյեմբերի 16-ից Արցախի հանրապետությունում են Ռուսաստանի դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարության փրկարարները՝ խաղաղ բնակավայրերում ծավալվող շինարարության եւ ենթակառուցվածքների վերականգնմանն ուղղված ծրագրերում օգնելու նպատակով, հայտնում է ՀՀ ԱԻՆ պաշտոնաթերթը:
Մարտակերտում ավարտին է մոտենում բազմաբնակարան 25 շենքի վերականգնումը, իսկ Ստեփանակերտում՝ 100 տեղանոց հյուրանոցի վերականգնումը:
Բացի սրանից, ռուս փրկարարները ակտիվ շփվում են Արցախի երեխաների հետ: Օրինակ Ստեփանակերտի Անդրեյ Սախարովի անվան դպրոցի 7-9 դասարանների աշակերտների համար անվտանգության մշակույթի դաս են անցկացրել, իսկ կրտսեր դասարանների երեխաների հետ՝ ֆուտբոլ խաղացել:
Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին https://t.me/hingshabti