Ռազմինֆո. ինչ թիրախներ ուներ «Իսկանդերը». ՄԱՍ 10

Ռազմինֆո. ինչ թիրախներ ուներ «Իսկանդերը». ՄԱՍ 10

«Այսօր պատերազմատենչ հարևանի տարածքի բոլոր ուղղություններով, ընդհուպ մինչև ամենակարևոր ենթակառուցվածքներ, գերժամանակակից հզոր հարվածային ուժ է ուղղված։ Եվ այսօր Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս։ Ու դա հարևան երկրում շատ լավ գիտեն»: Սերժ Սարգսյան, 25.03.2017թ․

Razm.info-ն շարունակում է ներկայացնել Ադրբեջանի ռազմավարական նշանակության այն ենթակառուցվածքները, որոնց վրա այդպես էլ չուղղվեցին «Իսկանդերի» հրթիռները։

Նախորդ թիրախները.

ԹԻՐԱԽ №10. «ԱՐԱԶ» ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

Ադրբեջանի ամենախոշոր ռազմարդյունաբերական գործարաններից է։ Այն տեղակայված է Շիրվան քաղաքի հյուսիսային հատվածում: 2006թ․-ից սկսած «Արազ» գործարանը գտնվում է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության ենթակայության տակ և զբաղվում է տարբեր տեսակի արկերի արտադրությամբ։ Ըստ պաշտոնական տվյալների՝ այստեղ մեկ տարվա ընթացքում կարող է արտադրվել 20 հազար 60 միլիմետրանոց և 40 հազար 82 կամ 120 միլիմետրոնց ականանետային արկ: Բացի այդ «Արազի» կազմում գործում է նաև նաև անպիտան զինամթերքի ոչնչացման կենտրոն։

Գործարանին կից կա նաև խոշոր զինապահեստ, որը կազմված է տարբեր չափերի 7 տասնյակից ավել պահուստարաններից։ Կարծում ենք, որ այս գործարանի նշանակությունը և դրան հարվածելու կարևորությունը բացատրելու կարիք չկա։

«Արազ» ռազմարդյունաբերական համալիրը

Այսքանով Ռազմինֆոն ավարտեց «Չկրակված հրթիռներ» հոդվածաշարը։ Այս ընթացքում աղբյուրը ներկայացրեց Ադրբեջանի ռազմավարական կարևոր նշանակության 10 օբյեկտ, ընդ որում դրանք ընտրել են այնպես, որ դրանց հարվածելը արդյունավետ լիներ նաև պատերազմի ընթացքում։ Ըստ աղբյուրի՝ եթե հայկական կողմը հասցներ կանխարգելիչ հարված, ապա հնարավոր կլիներ ընտրել այլ օբյեկտներ, օրինակ՝ խոշոր հրետանային զորամասեր, որոնք պատերազմի ժամանակ դուրս էին բերվել մշտական տեղակայման վայրերից։

Ռազմինֆոյից նշել են, որ առաջիկայում հակիրճ ակնարկով կանդրադառնան նաև այս հոդվածաշարի հետ կապված առավել հաճախ հնչեցված որոշ հարցերի։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth