Արցախի ՄԻՊ-ը թարմացրել է գերիների թվի վերաբերյալ ցանկը

Արցախի ՄԻՊ-ը թարմացրել է գերիների թվի վերաբերյալ ցանկը

Արցախի  մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գտած տեսանյութերից հնարավոր է եղել առանձնացնել գրեթե 60 ռազմագերի, որոնցից միայն փոքր մասի ինքնությունը դեռ չի հաջողվել պարզել, այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

Գիշեր-ցերեկ անընդհատ թարմացնում ենք գերիների վերաբերյալ մեր ցանկերը՝ հրապարակված տեսանյութերի և հարազատների ներկայացրած այլ ապացույցների հիման վրա: ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գտած տեսանյութերից արդեն կարողացել ենք առանձնացնել գրեթե 60 ռազմագերի, որոնցից միայն փոքր մասի ինքնությունը դեռ չենք կարողացել պարզել: Էլ չեմ նշում վկայությունների, զանգերի և այլ ապացույցների հիման վրա հավաքագրվող տվյալները:
Առանձին փաստահավաք գործունեություն ենք իրականացնում նաև ներկալված ու բռնի անհետացած քաղաքացիական անձանց մասով, որոնց թիվը հասնում է շուրջ 40-ի:
Հավաքագրված բոլոր տվյալները պարբերաբար փոխանցում ենք պետական ու միջազգային լիազոր մարմիններին՝ ակնկալելով արդյունավետ աշխատանք գերիների իրավունքների պաշտպանության ու վերադարձի ապահովման ուղղությամբ: Հատուկ համագործակցություն ունենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և անհատ փաստաբանների հետ՝ տվյալների փոխանակման ու այլ համապատասխան գործընթացների հարցում:
Հ.Գ. պետք է հաշվի առնել, որ պետական լիազոր մարմինը պաշտպանության նախարարության գերիների ու անհայտ կորածների հարցերով հանձնաժողովն է, որին մենք փոխանցում ենք մեր ունեցած տվյալները, ինչը նշանակում է, որ իրենք ունեն շատ ավելի համակողմանի ու ամբողջական տվյալներ՝ և՛ քանակի, և՛ ինքնության, և՛ այլ առնչվող ուղղություններով:

wp-apeth