Ականազերծվել է ավելի քան 34 հա տարածք, շուրջ 12 կմ ճանապարհ

Ականազերծվել է ավելի քան 34 հա տարածք, շուրջ 12 կմ ճանապարհ

Ռուս խաղաղապահները շարունակում են ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղում. վերջին օրվա ընթացքում նրանք պայթուցիկ սարքերից մաքրել են Ստեփանակերտի դպրոցներից մեկի տարածքը, հայտնում են ՌԴ ՊՆ-ից:

Ընդհանուր առմամբ, տեղեկացվում է, որ Լեռնային Ղարաբաղում ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 34 հա տարածք, շուրջ 12 կիլոմետր ճանապարհ, ստուգել են ավելի քան 110 տուն և սոցիալական օբյեկտ, հայտնաբերել և վնասազերծել 1077 պայթուցիկ նյութ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
wp-apeth