73 հեռախոսային խորհրդատվություն, 5 ելք. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

73 հեռախոսային խորհրդատվություն, 5 ելք. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը նոյեմբերի 23 30-ը ժամանակահատվածում ստացել է 89 զանգ, որից 73-ը՝ հոգեբանական աջակցության եւ ուղղորդման վերաբերյալ: Այս 73-ից 70-ը եղել է կորոնավիրուսով հնարավոր վարակվածության մասին:

Մնացած զանգերը եղել են հետեւյալ հարցերով. վեցական՝ հոգեկան խանգարումներով քաղաքացիների եւ ռազմական դրության, մեկական՝ փլուզման, միջանձնային բնույթի խնդրի, հրդեհի վերաբերյալ:

Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։

Նշված ժամանակահատվածում հոգեբանական աջակցության բաժնի աշխատակիցները տուժածներին եւ նրանց հարազատներին տեղում՝ դեպքի վայրում, հոգեբանական աջակցություն ցուցաբերելու նպատակով իրականացրել են հինգ ելք՝ միջանձնային բնույթ խնդրի, հոգեկան խանգարումներով քաղաքացիների, հրդեհի վերաբերյալ ահազանգերով։

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։

wp-apeth