1 օրում 15 ՃՏՊ. 2 մարդ զոհվել է, 20-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ

1 օրում 15 ՃՏՊ. 2 մարդ զոհվել է, 20-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 2 մարդ զոհվել է, 20-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Նոյեմբերի 30-ին, ժամը 11.30-ին, Երևանի Վ. Սարգսյան և Խորենացու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդի» 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 30-ին, ժամը 21.00-ին, Երևանի Հերացու փողոցում «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 29-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 30-ին, ժամը 08.50-ին, Երևանի Լենինգրադյան փողոցում իրար են բախվել «ԲՄՎ», «Մազդա» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 30-ին, ժամը 16.15-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Երևանի Նազարբեկյան փողոցի շենքերից մեկի մոտ «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդն իրեն դիտավորությամբ վրաերթի է ենթարկել:
Պարզվել է, որ «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացուն:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 30-ին, ժամը 18.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 30-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 30-ին, ժամը 09.50-ին, Երևանի Ահարոնյան փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 1-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Մասիս-Էջմիածին ճանապարհի խաչմերուկում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե ելուստին. 57-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 30-ին, ժամը 08.40-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 27-րդ կմ-ին իրար են բախվել «Ինֆինիտի» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Ինֆինիտիի» 34-ամա վարորդը և «Մերսեդեսի» 37-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 30-ին, ժամը 21.45-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում իրար են բախվել «Պեժո», «ՎԱԶ-21100» և երկու «ՎԱԶ-21012» մակնիշի ավտոմեքենաներ. «Պեժոյի» 27-ամյա վարորդը և 44-ամյա ուղևորը, «ՎԱԶ-21012-ի» 23-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 30-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Երևան-Սևան մայրուղու 30-րդ կմ-ին «Աուդի» մակնիշի ավտոմեքենան բախվել է բաժանարար գոտու երկաթյա արգելապատնեշին. 44-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 30-ին, ժամը 14.45-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Սպանդարյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 60-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 30-ին, ժամը 13.25-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհից դեպի Նորավանք եկեղեցական համալիր տանող ճանապարհի 5,6-րդ կմ-ին «Ռենո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

wp-apeth