ՄԻԵԴ-ը բավարարել է 13 գերիների մասով Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցի կիրառումը

ՄԻԵԴ-ը բավարարել է 13 գերիների մասով Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցի կիրառումը

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողների  և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը բավարարել է պաշտպանների դիմումները և որոշում է կայացրել կիրառել հրատապ միջոց: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:

«Գերության մեջ հայտնված անձինք են՝ Վահե Առաքելյանը,Հայկ Արևշատյանը,Մելքոն Հովհաննիսյանը,Արտակ Ստեփանյանը,Նաիրի Ղուկասյանը, Էրիկ Խաչատրյանը, Ռոբերտ Վարդանյանը, Նարեկ Սիրունյանը, Կարեն Մանուկյանը, Արայիկ Գալստյանը, իսկ ձերբակալված քաղաքացիական անձինք են Ջոնիկ Թևոսյանը, Էդվարդ և Արեգա Շահգելդյանները:

Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար, համապատասխանաբար, ժամկետ է սահմանել մինչև  նոյեմբերի 30-ը և դեկտեմբերի 4-ը»,- գրել է Զեյնալյանը:

wp-apeth