Ստեփանավանում այրվել է մոտ 500 հակ անասնակեր

Ստեփանավանում այրվել է մոտ 500 հակ անասնակեր

Նոյեմբերի 26-ին, ժամը 00։09-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Ռումինական թաղամասում այրվում է չոր խոտածածկույթ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ռումինական թաղամասի վերջնամասում գտնվող անասնագոմի մոտակայքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։42-ին, մարվել՝ 08։29-ին։ Այրվել է մոտ 500 հակ անասնակեր:

wp-apeth