Մարդասիրական օգնություն` Հայաստանի առողջապահության նախարարությանը

Մարդասիրական օգնություն` Հայաստանի առողջապահության նախարարությանը

Չեխիայի Հանրապետության կողմից մարդասիրական օգնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն է նվիրաբերվել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի համար անձնական հիգիենայի պարագաներ, մասնավորապես` 100000 բժշկական դիմակ և 43000 ձեռնոց, հայտնում են առողջապահության նախարարությունից:

Բժշկական պարագաները կհամալրեն կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող բուժհաստատությունների եղած պաշարները և կապահովեն վարակի նվազեցման ռիսկայնությունը:

Շնորհակալություն ենք հայտնում Չեխիայի Հանրապետությանը համավարակի պայմաններում Հայաստանի առողջապահական համակարգին մարդասիրական օգնություն տրամադրելու համար:

wp-apeth