FIFA Puskás Award. Որ գոլը կճանաչվի տարվա լավագույնը

FIFA Puskás Award. Որ գոլը կճանաչվի տարվա լավագույնը

ՖԻՖԱ-ն հրապարակել է Պուշկաշի անվան մրցանակին հավակնողների անունները: Մրցանակն ամեն տարի հանձնում են տարվա լավագույն գոլի հեղինակին:

Թեկնածուներն են՝ Շիրլի Կրուս (Կոստա-Ռիկա — Պանամա, կանաց հավաքականներ), Ջորջիան դե Արասկաետա («Սեարա» — «Ֆլամենգո»), Ջորդան Ֆլորես («Շեմրոկ Ռովերս» — «Դանդոլկ»), Անդրե-Պիեր Ժինյակ («Տիգրես» — «Պումաս»), Սոֆի Ինգլ («Արսենալ» — «Չելսի», կանանց թիմեր), Զլատկո Յունուզովիչ («Ռապիդ» — «Զալցբուրգ Ռեդ-Բուլ»), Հլոմֆո Կեկանա («Մամելոդի Սանդաունս» — «Կեյպթաուն Սիթի»), Սոն Հին Մին («Տոտնեհեմ» — «Բյորնլի»), Լիոնել Կինյոնես («Ունիվերսիդադ Կատոլիկա» — «Մակարա»), Լուիս Սուարես («Բարսելոնա» — «Մալյորկա»), Կերոլայն Վեյր («Մանչեսթեր Սիթի» — «Մանչեսթեր Յունայթեդ», կանանց թիմեր):

wp-apeth