Այրվել է բեռնատար ավտոմեքենայի շարժիչի հատվածը

Այրվել է բեռնատար ավտոմեքենայի շարժիչի հատվածը

Նոյեմբերի 24-ին, ժամը 22։27-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուշի-Ապարան ավտոճանապարհին այրվում է բեռնատար ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:50-ին, մարվել՝ 23:19-ին: Պարզվել է, որ Աշտարակ-Ուշի ավտոճանապարհի 8-րդ կմ-ին այրվել է ապակու հումքով բեռնված «MAN» մակնիշի բեռնատարի (վարորդ՝ Զուրա Բ․) շարժիչի հատվածը՝ մասնակի։

wp-apeth