Ռուս խաղաղապահները ապահովել են ավելի քան 11 հազար բնակչի անվտանգ վերադարձը իրենց բնակավայրեր

Ռուս խաղաղապահները ապահովել են ավելի քան 11 հազար բնակչի անվտանգ վերադարձը իրենց բնակավայրեր

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ստորաբաժանումները շարունակում են վերահսկել Լեռնային Ղարաբաղի տարածքում հրադադարի պահպանումը: «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության կայքը, ռուս խաղաղապահները իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգը իրականացնում են 23 դիտակետերի միջոցով, որոնցից 12-ը տեղակայված են պատասխանատվության գոտու «Հարավ», իսկ 11-ը՝ պատասխանատվության գոտու «Հյուսիս» հատվածում:

Նոյեմբերի 14-ից ռուս խաղաղապահներն ապահովել են Լեռնային Ղարաբաղի ավելի քան 11 հազար բնակչի անվտանգ վերադարձը իրենց բնակավայրեր: Նշվում է, որ խաղաղապահները առավելագույնս աջակցում են տեղական իշխանություններին՝ խաղաղ կյանքը վերականգնելու հարցում:

Խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները օգնում են վերականգնել ճանապարհային շարժը, սոցիալական օբյեկտների և բնակելի տների էլեկտրամատակարարումը, ջրամատակարարումը, ջեռուցումը:

Ռուս խաղաղապահների պարեկային խմբերն ապահովում են հեռավոր բնակավայրեր սննդամթերք և առաջին անհրաժեշտության ապրանքներ տեղափոխող ավտոտրանսպորտի ուղեկցման աշխատանքները:

wp-apeth