Ծովասար գյուղում բռնկված հրդեհը մարվել է

Ծովասար գյուղում բռնկված հրդեհը մարվել է

Նոյեմբերի 23-ին, ժամը 22:21-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովասար գյուղում տուն է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ծովասար գյուղի 15-րդ փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկի նկուղային հարկում գտնվող անասնագոմում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։52-ին, մարվել՝ նոյեմբերի 24-ին, ժամը 00։25-ին։ Այրվել է մոտ 100 հակ անասնակեր։

wp-apeth