ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում գերեվարված զինծառայողներին և քաղաքացիական անձանց

ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում գերեվարված զինծառայողներին և քաղաքացիական անձանց

Կարմիր խաչի միջազգային կազմակերպության աշխատակիցներն այցելել են ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանում գտնվող գերեվարված զինծառայողներին ու քաղաքացիական անձանց, հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:

Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների միջնորդությամբ այժմ ընթանում են անհայտ կորածների որոնման և զոհվածների մարմինների դուրսբերման աշխատանքներ։

Կողմերի հետ համաձայնեցված որոնողական աշխատանքները տեղի են ունենում ամենօրյա ռեժիմով՝ ընդգրկելով Արցախի սահմանային բոլոր ուղղությունները։ Գերիների վերադարձը և զոհվածների մարմինների փոխանակումը պետական մարմինների առաջնահերթություններից մեկն է, որի ուղղությամբ շարունակվում են համալիր ջանքերը:

wp-apeth