ՌԴ-ն հումանիտար օգնության երկրորդ խմբաքանակն է տեղափոխել Լեռնային Ղարաբաղ

ՌԴ-ն հումանիտար օգնության երկրորդ խմբաքանակն է տեղափոխել Լեռնային Ղարաբաղ

Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության հումանիտար բեռի երկրորդ խմբաքանակն է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ: Ինչպես փոխանցում է «Արմենպրեսը», Արցախ են տեղափոխվել բնակելի շենքերի և սոցիալական նշանակության օբյեկտների վերականգման շինանյութեր:

Մասնավորապես, 30 տարողունակությամբ բեռնատարներով տեղափոխվել է 300 տոննա բեռ: Նոյեմբերի 21-ին Ստեփանակերտ է տեղափոխվել հումանիտար օգնության առաջին խմբաքանակը՝ 45 տոննա քաշով:

wp-apeth