ՌԴ ԱԻՆ-ը մարդասիրական օգնության երկու ավտոշարասյուն է ուղարկել Արցախ

ՌԴ ԱԻՆ-ը մարդասիրական օգնության երկու ավտոշարասյուն է ուղարկել Արցախ

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը նոյեմբերի 20-ին  մարդասիրական օգնության երկու ավտոշարասյուն է ուղարկել Լեռնային Ղարաբաղ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», վկայակոչելով ՌԴ ԱԻՆ-ի կայքէջը, հատուկ տրանսպորտով կտեղափոխվեն շինարարական նյութեր ՝ սոցիալական ենթակառուցվածքների և տուժած բնակչության տների վերականգնման համար:

«Նախարարությունը կազմել է երկու ավտոշարասյուն, որոնք կբերեն հումանիտար օգնություն Ստեփանակերտ: Գործի է դրվել 35 միավոր տեխնիկա և անձնակազմի մոտ 40 անդամ: Ռուսաստանի ԱԻՆ օպերատիվ խումբը տեղի քաղաքապետարանների ներկայացուցիչների հետ շարունակում է գնահատել Ստեփանակերտում, Մարտակերտում, Մարտունիում և Ասկերանում  շենքերին պատճառված վնասների չափերը: Ներկայումս ստուգվել է 43 բնակավայր, հետազոտվել է ավելի քան 2,6 հազար օբյեկտ, որոնցից ավելի քան 2,4 հազար բնակելի տներ, այդ թվում ՝ բազմաբնակարան շենքեր եւ ավելի քան 220 սոցիալապես նշանակության օբյեկտներ»,- նշված է ՌԴ ԱԻՆ-ի հաղորդագրության մեջ:

Բացի այդ, ՌԴ ԱԻՆ վարչության շարժական կետի կապի մասնագետները տեղի փրկարարների հետ համատեղ Ստեփանակերտում տեղադրել են ռուս փրկարարների խմբերին ռադիոկապով ապահովելու համար հատուկ սարքավորում: ՌԴ ԱԻՆ-ի օպերատիվ խումբը Ստեփանակերտում աշխատում է նոյեմբերի 16-ից:

wp-apeth