Ադրբեջանի ղեկավարությունն ի վիճակի չէ կատարել իր ստանձնած պարտավորությունները. Փաշինյան

Ադրբեջանի ղեկավարությունն ի վիճակի չէ կատարել իր ստանձնած պարտավորությունները. Փաշինյան

Արցախի քաղաքացիական բնակչությունն Ադրբեջանի հիմնական թիրախն է, և Ադրբեջանի ղեկավարությունն ի վիճակի չէ կատարել իր ստանձնած պարտավորությունները:  Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրել է, որ չնայած խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները չթիրախավորելու համար ձեռք բերված պայմանավորվածությանը, վաղ առավոտից Ադրբեջանը վերսկսել է ռմբակոծությունները Շուշիում և Ստեփանակերտում:

«Ադրբեջանի ղեկավարությունն ի վիճակի չէ կատարել իր ստանձնած պարտավորությունները, և Արցախի քաղաքացիական բնակչությունը նրա հիմնական թշնամին ու թիրախն է»,- գրել է վարչապետը:

wp-apeth