ՃՏՊ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին

ՃՏՊ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին

Հոկտեմբերի 30-ին, ժամը 14:53-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Renault», «BMW» (վարորդ՝ Հովհաննես Ա․) և «Mercedes» (վարորդ՝ Վահան Վ․) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել «Renault» և «Mercedes» մակնիշների ավտոմեքենաների վարորդներին և մեկ ուղևորի։ Տուժածները հոսպիտալացվել են Էջմիածին քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

wp-apeth