Հրդեհ Արտիմետ գյուղում

Հրդեհ Արտիմետ գյուղում

Հոկտեմբերի 30-ին, ժամը 03:43-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արտիմետ գյուղի Այգեստան փողոցի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է 04:06-ին, մարվել՝ 04:22-ին: Այրվել է տան տանիքը՝ մոտ 70 քմ:

wp-apeth