Այրվել է էլեկտրաքարշի սրահը

Այրվել է էլեկտրաքարշի սրահը

Հոկտեմբերի 29-ին, ժամը 15:07-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան գյուղի երկաթգծի «Արաքս» կայարանի մոտակայքում այրվում է էլեկտրաքարշ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ երկաթգծի Արաքս-Դալարիկ հատվածի 2817 կմ-ին՝ ՊԿ 4 հատվածում, այրվում է «ВЛ-8-122» էլեկտրաքարշի սրահը. տարածման վտանգ չկա: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:45-ին, մարվել՝ 17:58-ին: Այրվել է էլեկտրաքարշի սրահը։

wp-apeth