ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը.
  • Այսօր Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են ձեռնարկել մի քանի ուղղությամբ։
  • Հյուսիսային ուղղությամբ ոչ երկարատև հրետանային պատրաստությունից հետո հետևակային ուժերով գրոհի փորձ է արվել մի քանի դիրքերի ուղղությամբ։ Այստեղ կրել են լուրջ կորուստներ, հետ են շպրտվել՝ դաշտում թողնելով զգալի թվով դիակներ։
  • Հարավային ուղղությամբ` Արաքս գետից հյուսիս՝ մի քանի բարձունքների ուղղությամբ, Հայաստանի զինված ուժերը ունեն որոշակի դիրքային առավելություններ։
  • Կենտրոնական ուղղությամբ ընթացել են երկու առանձին պրոցեսներ. Մարտունի-Ճարտար ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը փորձել են ճեղքել ռազմաճակատը: Դիրքային որևէ փոփոխություն այս պահին այս ուղղությամբ չկա, բայց մարտերը համառ են։
  • Շուշիի մերձակա անտառապատ գյուղերի մոտ, չնայած լավ ցուցանիշներ ենք արձանագրել, մարտերը շարունակվում են:

wp-apeth