Մարտակերտ քաղաքի վրա թշնամին կիրառել է ռազմական ավիացիա

Մարտակերտ քաղաքի վրա թշնամին կիրառել է ռազմական ավիացիա
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ Մարտակերտ քաղաքի վրա թշնամին կիրառել է ռազմական ավիացիա։ Կան ավերածություններ։ Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։

Մեկ ժամից ավել տևած օդային տագնապի ընթացքում ադրբեջանական ուժերը Սմերչի հրթիռներով հարվածել են Ստեփանակերտին։ Մայրաքաղաքում այս պահին ևս միացավ տագնապի ազդանշանը։ Օդային տագնապ է նաև Ասկերանում, Մարտունում և Մարտակերտում։

Առավոտյան ժամը 8-ին Ստեփանակերտում հայտարարվեց օդային տագնապ: 08:03-ին լսվեց հրթիռի հերթական հարվածի ձայնը: Մայրաքաղաքի ծայրամասային փողոցներից մեկում ադրբեջանական ուժերը կիրառել են «Սմերչ» տիպի ռեակտիվ համակարգ: Ավերվել է մեկ բնակելի տուն, հարվածից ամբողջությամբ փլվել է հարակից շինությունը և վնասվել մեկ ավտոմեքենա: Տան տերը և հարևանը վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն:

wp-apeth