Հայաստան-Քուվեյթ հանդիպումը չի կայանա

Հայաստան-Քուվեյթ հանդիպումը չի կայանա

Քուվեյթի ֆուտբոլի ասոցիացիան, հաշվի առնելով Քուվեյթում և երկրից դուրս Covid-19-ի համավարակային իրավիճակի սաստկացումը, պաշտոնական նամակով դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ խնդրելով չեղարկել նոյեմբերի 11-ին նախատեսված Հայաստան-Քուվեյթ հանդիպումը: Քուվեյթցիները հույս են հայտնել, որ երկու կազմակերպությունների միջև սերտ համագործակցությունը կշարունակվի և ապագայում հնարավոր կլինի տարբեր հավաքականների մակարդակով ընկերական հանդիպումներ կազմակերպել: Այսպիսով, Հայաստան-Քուվեյթ հանդիպումը չի կայանա, հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից:

wp-apeth