Արայիկ Հարությունյանը աշխարհազորի հետ քննարկել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը և հետագա անելիքները

Արայիկ Հարությունյանը աշխարհազորի հետ քննարկել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը և հետագա անելիքները
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երկրի անվտանգության համակարգի պատասխանատուների մասնակցությամբ հանդիպում է ունեցել աշխարհազորի մարտիկների հետ։
«Այսօր մեր երկրի անվտանգության համակարգի պատասխանատուների մասնակցությամբ հերթական հանդիպումն եմ ունեցել աշխարհազորի մարտիկների հետ: Հայրենիքի պաշտպանների հետ զրույցը ծավալվել է ստեղծված իրավիճակի զարգացումների ու դրանց հակազդելու մեր անելիքների շուրջ:
Անցած մոտ մեկ ամսվա ընթացքում թշնամու մարտավարությունը գերազանց սերտած մեր տղաների արհեստավարժությունն ու գիտելիքները միայն ոգևորություն և վստահություն են ներշնչել: Նրանք քաջ գիտակցում են և՛ հայրենիքի պաշտպանության կարևորությունը, և ՛ դրա զոհողության գինը»,- գրել է Հարությունյանը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth