Հայաստանին համակարգչային տոմոգրաֆի սարք է նվիրաբերվել

Հայաստանին համակարգչային տոմոգրաֆի սարք է նվիրաբերվել
Օրերս Ամերիկայի Միացյալ Նահանգների հայ բժիշկների կողմից մարդասիրական օգնության շրջանակներում Հայաստան է ուղարկվել հումանիտար բեռ, հայտնում են առողջապահության նախարարությունից:
Ի թիվս բժշկական այլ պարագաների` համակարգչային տոմոգրաֆի սարք է նվիրաբերվել: Հաշվի առնելով, որ Կապանի բժշկական կենտրոնը ներկայումս գերծանրաբեռնված բժշկական օգնություն և սպասարկում է տրամադրում հիմնականում արցախյան պատերազմի վիրավոր զինվորներին, առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել հումանիտար օգնությամբ ստացված համակարգչային տոմոգրաֆը տրամադրել Կապանի բժշկական կենտրոնին: Նշենք, որ սարքը հետագայում էլ կծառայի տարածաշրջանի բնակչութանը` հետազոտման և ճշգրիտ բուժման համար:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth