ԱՀ ԱԻՊԾ-ը ներկայացրել է թշնամու հրթիռակոծության հետևանքները. լուսանկարներ

ԱՀ ԱԻՊԾ-ը ներկայացրել է թշնամու հրթիռակոծության հետևանքները. լուսանկարներ
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ թշնամական ուժերը նորից նշանառության տակ են առել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Հրթիռակոծության հետևանքով այրվել է ավտոմեքենա, ավերվել են հարակից տնտեսական նշանակության շենք-շինություններն ու խանութները: Վնասվել է նաև թաղամասը սնուցող գազատարը: Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարներն այս պահին կատարում են հրդեհաշիջման աշխատանքներ: Մարդկային կորուստներ՝ չկան:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth