ՊԲ-ն շատ շուտով պատասխան հարվածը կհասցնի, ներում չի լինելու. Արցախի նախագահի մամուլի խոսնակ

ՊԲ-ն շատ շուտով պատասխան հարվածը կհասցնի, ներում չի լինելու. Արցախի նախագահի մամուլի խոսնակ

Արցախի Պաշտպանության բանակը շատ շուտով կհասցնի Ադրբեջանի ԶՈՒ կողմից Ստեփանակերտը հերթական անգամ հրթիռակոծելու պատասխանը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Ստեփանակերտը քիչ առաջ հերթական անգամ թշնամու կողմից հրթիռակոծվեց: Պաշտպանության բանակը շատ շուտով պատասխան հարվածը կհասցնի: Մենք արդեն վաղուց զգուշացրել ենք. ներում չի լինելու»,- գրել է Պողոսյանը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth