Իրանն ուժեղացրել է սահմանների պահպանությունը՝ ԼՂ-ում իրավիճակի սրմամբ պայմանավորված

Իրանն ուժեղացրել է սահմանների պահպանությունը՝ ԼՂ-ում իրավիճակի սրմամբ պայմանավորված

 Իրանի զինվորականներն ուժեղացրել են իրենց սահմանների պահպանությունը՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակով պայմանավորված: «Արմենպրեսի» փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հոկտեմբերի 23-ին հայտարարել է երկրի զինված ուժերի ներկայացուցիչ, գեներալ Աբոլֆազ Շեկարչին:

Նա մատնանշել է հակամարտության գոտուց Իրանի տարածք արկերի ընկնելը՝ կողմերին խորհուրդ տալով՝ չանցնել Իրանի կարմիր գծերը և իրենց խնդիրները լուծել երկխոսության ճանապարհով, այլապես՝ Իրանը չի հանդուրժի:

Հոկտեմբերի 1-ին Ադրբեջանի զինված ուժերի հրետանու 5 արկեր հայտնվել են Իրանի տարածքում, որից 2-ը՝ բնակելի տան վրա։ Վիրավորվել է 6 տարեկան երեխա: Հոկտեմբերի 22-ին Ադրբեջանը կրակ է բացել Իրանի սահմանամերձ բնակավայրերի տների ուղղությամբ:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:

wp-apeth