Հաղթելու համար մեզ ամենաշատը պետք է հավատալ. Արցախի նախագահի ուղերձն առաջնագծից

Հաղթելու համար մեզ ամենաշատը պետք է հավատալ. Արցախի նախագահի ուղերձն առաջնագծից

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը վերադարձել է առաջնագծից: Նա առաջնագծում տղաների հետ հանդիպումից հետո որոշել է խրամատից հատուկ տեսաուղերձով դիմել հայ ժողովրդին:

«Ամեն անգամ առաջնագծից վերադառնում եմ նոր ու թարմացված ուժերով: Մեր տղաների մարտական ոգին ու տրամադրվածությունը հաղթանակի հանդեպ միայն մեծ վստահություն է ներշնչում: Արհեստավարժ զինվորականների, ժամկետայինների և աշխարհազորի սերտ փոխգործակցված աշխատանքն ու կողք-կողքի ճիշտ գործելու ունակությունն ամեն օր արտահայտվում են նոր սխրանքներով:

Եվ այսօր շատ կարևոր է, որպեսզի նրանց ոգևորությունն ու վճռականությունը վարակիչ դառնան նաև թիկունքում գտնվողների համար: Թշնամու դեմ արդյունավետ պայքար մղելու և հաղթանակի հասնելու բոլորիս հավաքական ցանկությունը կարող ենք կյանքի կոչել մեր ուժերի նկատմամբ անվերապահ հավատի ու միասնական ջանքերի շնորհիվ»,-նշել է Արայիկ Հարությունյանը:

wp-apeth