Արծրուն Հովհաննիսյանի, Հայկակ Արշամյանի և Վարուժան Ավետիքյանի ճեպազրույցը:

Արծրուն Հովհաննիսյանի, Հայկակ Արշամյանի և Վարուժան Ավետիքյանի ճեպազրույցը:
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի և Զինծառայողների Ապահովագրության Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանի ճեպազրույցը:
  • Այսօր՝ վաղ առավոտյան, մարտական գործողությունները շարունակվել են բոլոր ուղղություններով։ Այսօր թեժ է եղել նաև կենտրոնական ուղղությամբ։
  • Հյուսիսում ադրբեջանական զինված ուժերը հարձակողական մի քանի փորձ են կատարել, որոնք հետ են մղվել մեր ԶՈՒ-ի կողմից՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստ։ Կիրառվել է ավիացիա, հիմնականում մարտավարական ինքնաթիռներ, որոնք հաջողության չեն հասել։
  • Կենտրոնական ուղղությամբ մի քանի դիվերսիոն խմբեր փորձել են ներթափանցել մեր դիրքեր և առաջանալ, մեր հրետանային դիպուկ կրակից հետո դիմել են փախուստի։ Եղել են հիմնականում առանց զրահատեխնիկայի խմբեր։
  • Հարավային ուղղությամբ մի քանի օջախային մարտերը շարունակվել են։ Ուղղությունը հատկապես թեքվել է դեպի ավելի հարավ՝ ավելի մոտ Արաքսի հունին։ Մի քանի օջախային առանձին տեղերում հակառակորդի առաջխաղացման բոլոր փորձերը կասեցվել են, որևէ խմբավորում որևէ միլիմետր առաջ չի եկել, հետ են մղվել՝ կրելով զգալի կորուստներ։

wp-apeth