Արծրուն Հովհաննիսյանը հորդորում է խուճապի չմատնվել Սյունիքի համայնքապետերի հայտարարություններից

Արծրուն Հովհաննիսյանը հորդորում է խուճապի չմատնվել Սյունիքի համայնքապետերի հայտարարություններից

ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հորդորում է խուճապի չմատնվել Սյունիքի մարզի համայնքապետերի հայտարարություններից, ովքեր կոչ են անում Սյունիքի պաշտպանության համար զինվորագրվել 20-ից 60 տարեկան տղամարդկանց։ Այս մասին Հովհաննիսյանը գրել է ֆեյսբուքի իր էջում։

«Հարգելի հայրենակիցներ Սյունիքի մարզի համայնքապետերի հայտարարությունները որևէ խուճապի առիթ չպետք է լինեն, դրանք միտված են տարածաշրջանի անվտանգության ապահովմանը: Զորահավաքը ընթանում է բնականոն ընթացքով, զինվորագրվում են բոլոր զինապարտները: Բոլորս միասին հանգիստ ու վստահ, անվերապահորեն պետք է կատարենք մեր պարտքը»,- գրել է Հովհաննիսյանը։

Հոկտեմբերի 18-ին Սյունիքի մարզի Քաջարան և Մեղրի համայնքների ղեկավարները 20-ից 60 տարեկան տղամարդկանց կոչ են արել զինվորագրվել Սյունիքի պաշտպանության համար։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth