ՃՏՊ Փարաքար-Մերձավան ավտոճանապարհին

ՃՏՊ Փարաքար-Մերձավան ավտոճանապարհին

Հոկտեմբերի 18-ին, ժամը 20:17-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարաքար-Մերձավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են երկու «Opel Astra» (վարորդներ՝ Արման Մ․, ծնված 1978 թ․ և Ռաֆայել Զ․) մակնիշի ավտոմեքենա, ինչի հետևանքով վարորդ Արման Մ․-ն և ուղևոր Մարիամ Բ․-ն (ծնված 2007 թ․) հոսպիտալացվել են Վաղարշապատ քաղաքի ԲԿ, որտեղ վերջինս ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

wp-apeth