ՀՀ-ն պատրաստվում է Ադրբեջանի զինվորականների կողմից հայ զինծառայողի գլխատման դեպքը ներկայացնել ՄԻԵԴ

ՀՀ-ն պատրաստվում է Ադրբեջանի զինվորականների կողմից հայ զինծառայողի գլխատման դեպքը ներկայացնել ՄԻԵԴ

Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է հոկտեմբերի 16-ին Ադրբեջանի զինվորականների կողմից հայ զինծառայողին գլխատելու դեպքը ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: «Արմենպրեսի» մամուլի սրահում հոկտեմբերի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

«Հիմա մենք նախապատրաստում ենք ՄԻԵԴ ուղարկվող նյութերի թարմացում, այդ փաստը ևս ավելացվելու է ուղարկվող այլ դեպքերին»,- ասել է Կիրակոսյանը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth