Արծրուն Հովհաննիսյանի և Արտակ Հովհաննիսյանի ճեպազրույցը. տեսանյութ

Արծրուն Հովհաննիսյանի և Արտակ Հովհաննիսյանի ճեպազրույցը. տեսանյութ

Արծրուն Հովհաննիսյանի և Արիության մեդալով հետմահու պարգեվատրված Ալբերտ Հովհաննիսյանի հոր`Արտակ Հովհաննիսյանի ճեպազրույցը:

«Սիրելի հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայեր, իմ կոչը այն է, որ բոլորս պետք է կանգնենք մեր երկրի, մեր բանակի կողքին և պետք է ամեն կերպ օգնենք, որպեսզի մեր երեխաները ոչ թե լինեն նահատակված հերոսներ, այլ կենդանի հերոսներ»,- ասել է Արտակ Հովհաննիսյանը:

«Այսօր՝ վաղ առավոտյան, նորից մարտերը շարունակվել են։ Հյուսիսային և հարավային ուղղություններով հակառակորդը փորձել է հարձակողական գործողություններ ծավալել։ Հյուսիսային ուղղությամբ հետ է շպրտվել մեկ-երկու գրոհներից հետո։ Հարավային ուղղությամբ տևական ժամանակ ծանր մարտերը շարունակվել են, սակայն հիմնականում կողմերը դիրքային փոփոխություններ, զորաշարժեր գրեթե չեն ունեցել։ Այս պահի դրությամբ մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth