Կենդանի ուժի ոչնչացում, առաջխաղացման կասեցում. մի խումբ հայ զինվորներ կպարգևատրվեն

Կենդանի ուժի ոչնչացում, առաջխաղացման կասեցում. մի խումբ հայ զինվորներ կպարգևատրվեն

րցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում հակառակորդի մեծաքանակ կենդանի ուժ ոչնչացնելու, նրանց առաջխաղացումը կասեցնելու և այլ հերոսությունների համար «Արիության համար» կպարգևատրվեն մի խումբ հայ զինվորականներ:

Պաշտպանության բանակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ կապիտան Ռոման Ադամյանն ու ավագ լեյտենանտ Սամվել Ավանեսյանը ակտիվորեն մասնակցել են հարավային և հարավ-արևելյան ուղղությամբ ընթացող մարտական գործողություններին, ոչնչացրել թշնամական կենդանի ուժ, նպաստել ստորաբաժանումների կոլեկտիվ հաջողություններին: Երկուսն էլ ներկայացված են «Արիության համար» մեդալներով պարգևատրման:

«Պատերազմի իսկական աստվածներ են ավագ լեյտենանտ Լևոն Սահակյանը, շարքային Սմբատ Քարամյանը, կրտսեր սերժանտ Արտաշես Թառոյանը, շարքային Հովսեփ Խաչատրյանը, կրտսեր սերժանտի կոչումով ժամկետային ծառայողներ Հովհաննես Միրզոյանն ու Ռոման Սիրեկանյանը, շարքային Ստեփան Միքայելյանը, շարքային Ջիվան Միքայելյանն ու շարքային Էրիկ Նազարյանը: Վերջիններս դրսևորել են մասնագիտական վարպետության բարձր մակարդակ, բարոյակամային բարձր որակներ ու գերազանց ներդաշնակման աստիճան՝ հաշվենկատորեն ոչնչացնելով հակառակորդի զրահախումբը, մեծաքանակ կենդանի ուժ և կասեցրել առաջխաղացման բոլոր փորձերը: Բոլորն էլ կպարգևատրվեն «Արիության համար» մեդալներով»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth