ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի և զինհաշմանդամ Արկադի Անդրեասյանի ասուլիսը

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի և զինհաշմանդամ Արկադի Անդրեասյանի ասուլիսը

Կետեր ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցից

  • Փաստենք, որ Ադրբեջանը հերթական անգամ չպահպանեց հրադադարի պայմանը, որն այս անգամ առաջարկել էր ֆրանսիական կողմը։
  • Դեռ վաղ առավոտից նորից մարտական գործողությունները շարունակվեցին՝ նույն ուղղություններով։ Սկզբից հյուսիսային կողմում հերթական անգամ հակառակորդը հարձակման փորձ կատարեց, հետ շպրտվեց։ Նույն ժամանակ հարավային ուղղությամբ երկու առանձին հատվածներում փորձել են հարձակվողական գործողություններ ծավալել։
  • Մեկ ուղղությամբ ընկնելով հայկական զինված ուժերի հրետանու կրակի տակ փախուստի են դիմել՝ կորցնելով զգալի թվով տեխնիկա, այդ թվում՝ մեծաքանակ զինամթերք։ Մեկ այլ ուղղությամբ շարունակել են հարձակողական մարտերը, որոշակի տեղաշարժեր ունեն։
  • Օրվա ընթացքում Ադրբեջանը նորից կիրառել է օդային հարձակման տարբեր միջոցներ, այդ թվում՝ ԱԹՍ֊ներ։ Այսօր 20։խոցվել է 20։30֊ի դրությամբ 9 ԱԹՍ, որից 2-ը ՀՀ տարածքում։
  • Այս պահին էլ մարտական գործողությունները շարունակվում են, շարունակում է թեժ մնալ հարավային ուղղությունը։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth