Ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանը Արցախում ծանր վիրավորվելուց հետո մահացել է

Ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանը Արցախում ծանր վիրավորվելուց հետո մահացել է
Ազատամարտիկ, «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանը մահացել է Արցախում ծանր վիրավորում ստանալուց հետո: Ֆեյսբուքի իր էջում գրել է Նաիրա Զոհրաբյանը և հավելել, որ Արցախում հակառակորդի անօդաչուն հարվածել էր  Ռուստամ Գասպարյանի մեքենային, ինչի հետևանքով նրա 29-ամյա որդին տեղում մահացել էր, իսկ Գասպարյանը՝ ծանր վիրավորվել:«Մեր հերոս բժիշկները թե՛ Ստեփանակերտում, թե՛ «Էրեբունի» կլինիկայում արեցին անհնարը՝ Ռուստամի, արցախյան բոլոր պատերազմներով անցած հերոս Ռուստամի կյանքը փրկելու համար:  Չստացվեց: Կյանքի հետ անհամատեղելի էին բեկորային վնասվածքները»,- հավելել է պատգամավորը:

«Մեր ժողովրդի արժանի զավակներ Ռուստամ Գասպարյանի և նրա որդու կորուստն այս օրերի մեր ողբերգական դեպքերից եղավ: Ռուստամը մեր օրերի Աբրահամներից է, ով իր հայրենապաշտությամբ զոհասեղանին դրեց ոչ միայն իր, այլև զավակի մատաղ կյանքը… Վշտակցում եմ բոլոր հարազատներին: Երբեք չեմ մոռանա Ռուստամի հետ մեր վերջին հանդիպումը Հադրութ քաղաքի մատույցներում, որտեղ նա մեզ հետ մասնակցեց պատասխանատու առաջադրանքի քննարկման գործին: Անպարտելի է այն ժողովուրդը, որը Ռուստամներ է ծնում…»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
wp-apeth