ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանի ճեպազրույցը. տեսանյութ

ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանի ճեպազրույցը. տեսանյութ
ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանի ճեպազրույցը
  • Արդեն 2 միջանկյալ զեկույցներ և տարբեր հաղորդագրություններ ենք ներկայացրել, այդ թվում՝ փակ զեկույց՝ Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ զինծառայողների և քաղաքացիականների դեմ անմարդկային վերաբերմունքի մասին։
  • Այս պահի դրությամբ մեր տվյալներով առկա են առնվազն 36 քաղաքացիական զոհեր և 115 քաղաքացիական վիրավոր։
  • 36 քաղաքացիական զոհից 20-ն սպանվել են իրենց բնակության վայրում, ասել է թե՝ անակնկալ և թիրախային, դիտավորյալ թիրախավորման հետևանքով։
  • Հաշվի առնելով ադրբեջանական կետային հարվածները՝ սխալանքի հավանականությունը շատ քիչ է, և եզրակացնում ենք, որ քաղաքացիական բնակչությանը դիտավորյալ հարվածներ են հասցվում։
  • Քաղաքացիական վիրավորների մոտ կեսը վիրավորվել է իր բնակության վայրերում, մյուս մասն արդեն՝ աշխատանքի վայրում կամ անվտանգ տեղ տեղափոխվելիս։
  • Քաղաքացիական վիրավորների դեպքում նույնպես ակնհայտ են դիտավորյալ և չտարբերակված թիրախավորումներն ադրբեջանական կողմից։
  • Սեպտեմբերի 27-ից սկսած՝ լայնածավալ թիրախավորումներ են տեղի ունեցել ավելի քան 130 բնակավայրի ուղղությամբ, որոնք գտնվում են տարբեր աշխարհագրական դիրքերում՝ հարավից մինչև հյուսիս, սահմանամերձ են և խորքային։
  • Շուշվա սբ․ Ամենափրկիչ եկեղեցու թիրախավորման մասին հանդես կգանք առանձին զեկույցով։
  • Ադրբեջանի հասցրած նյութական վնասը՝
    — 7800 անշարժ գույք,
    — 1310-ից ավելի ենթակառուցվածք՝ հանրային կամ արտադրական նշանակության օբյեկտներ,
    — 720-ից ավելի անշարժ գույք, մասնավորապես՝ մեքենա։
    • Ադրբեջանի ԶՈՒ կողմից դիտավորյալ թիրախային և չտարբերակված հարձակման են ենթարկվել նաև գործարաններ։

wp-apeth