Ադրբեջանը «Սմերչ» կասետային ռումբերով հրթիռակոծել է Արցախի Կարմիր Շուկա համայնքը. զոհվել է 1 խաղաղ բնակիչ

Ադրբեջանը «Սմերչ» կասետային ռումբերով հրթիռակոծել է Արցախի Կարմիր Շուկա համայնքը. զոհվել է 1 խաղաղ բնակիչ

Ադրբեջանը «Սմերչ» կասետային ռումբերով հրթիռակոծել է Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքը, ինչի հետևանքով զոհվել է 1 խաղաղ բնակիչ: «Արմենպրես» փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Հումանիտար հրադադարի հերթական խախտումը գրանցվեց ժամը 19։00-ին։ Նշանակետում Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքն է։ Ադրբեջանը «Սմերչ» կասետային ռումբերով հրթիռակոծել է համայնքը, նախնական տվյալներով զոհվել է մեկ խաղաղ բնակիչ»,- ասված է հաղորդագրության մեջ։

wp-apeth