Արծրուն Հովհաննիսյանի և Ժամկետային զինծառայող Հարություն Դոխոյանի ասուլիսը

Արծրուն Հովհաննիսյանի և Ժամկետային զինծառայող Հարություն Դոխոյանի ասուլիսը

Կետեր Արծրուն Հովհաննիսյանի բրիֆինգից

• Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի ԶՈւ-ն հյուսիսում և հարավում երկար հրետանային պատրաստությունից հետո, որի ընթացքում կիրառվում են նաև օդուժ ու ԱԹՍ-ներ, անցել է լայնածավալ հարձակման:

• Հյուսիսային ուղղությամբ առնվազն երկու կատաղի գրոհներից հետո ՀՀ զինված ուժերին հաջողվել է հետ շպրտել նրանց, ադրբեջանական կողմը չի կարողացել գրավել ոչ մի դիրք:

• Հարավային ուղղությամբ ամբողջ օրը շարունակվել են ծանր մարտերը, որոշ ուղղություններով մեր զորքերը կատարել են վերախմբավորումներ: Մինչ այս պահը ընթանում են ծանր մարտեր հատկապես հարավային ուղղությամբ:

• Օրվա ընթացքում ադրբեջանական օդուժը կատարել է որոշակի թռիչքներ, հասցրել են մարտական հարվածներ, մեզ հաջողվել է չեզոքացնել որոշ թռչող սարքեր, դրանք դեռ իդենտիֆիկացված չեն, լրացուցիչ կներկայացվեն:

wp-apeth